Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում այլ սկզբունք արձանագրելու դեպքում հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կհարմարեցվի դրան․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում այլ սկզբունք 
արձանագրելու դեպքում հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը 
կհարմարեցվի դրան․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետագայում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ այլ սկզբունք արձանագրվի՝ հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կհարմարեցվի դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով հարցազրուցավարի դիտարկումը, թե հռչակագրում կա կետ, որ հնարավոր է խաղաղության պայմանագրում այլ սկզբունք որդեգրելու պարագայում Ալմա-Աթայի սկզբունքը զիջվի կամ չեղարկվի:

«Այդպիսի բան գրված չէ: Գրված է, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ այլ սկզբունք կարձանագրվի՝ հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կհարմարեցվի դրան: Եվ դա ունի հետևյալ տրամաբանությունը, Դուք գիտեք, որ սա սահմանազատման հանձնաժողով է և սահմանազատման հանձնաժողովները խաղաղության պայմանագրի շուրջ մանդատ չունեն, իսկ խաղաղության պայմանագիրն իր իրավական նշանակությամբ ավելի բարձր է: Եվ այնտեղ ուրիշ փաստաթուղթ է բանակցվում, որն իր իրավական նշանակությամբ ավելի բարձր է, եթե այս թղթի և այն թղթի միջև լինեն հակասություններ, ոչ թե այն թուղթը պետք է համապատասխանեցվի այս թղթին, այլ այս թուղթը պետք է համապատասխանեցվի այն թղթին»- մանրամասնեց վարչապետը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ խաղաղության պայմանագրում բանակցող կողմը նույնպես Հայաստանի Հանրապետությունն է և բանակցող կողմը հանդիպումներում և փաստաթղթերով արդեն իսկ բարձրագույն մակարդակով պայմանավորվել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա են կողմերը ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

«Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է լինի քաղաքական բազա սահմանազատման գործընթացի համար։ Սա արձանագրվել է նաև սահմանազատման հանձնաժողովների ընդունած փաստաթղթում։ Հույս ունենք  ու դա կարևոր է և առանց դրա դժվար է պատկերացնել, որ այդ նույնը կարտահայտվի խաղաղության պայմանագրում»,- նկատեց Փաշինյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]